ԳԱՐՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքից ՀՀԿ մի խումբ անդամներ «Ժողովուրդ»-ի թղթակցին դժգոհեցին, որ 10 տարվա հանրապետական, այդ կուսակցության Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանին հարկադրել են ինքնաբացարկ հայտնել: Եւ դա արվել է ընդամենը 5 ամիս առաջ ՀՀԿ-ին անդամագրված, 12 տարի Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանի` 5-րդ անգամ քաղաքապետ ընտրվելու համար: Սա, բացի ՀՀԿ անդամներից, դժգոհություն է առաջացրել նաեւ անկուսակցական իջեւանցիների շրջանում: «Գարնանը կհաշվեն հանրապետական կուսակցությանն Իջեւանում տրված ձայները»,-հոռետեսորեն ասացին ՀՀԿ անդամները, որոնք դեմ էին իրենց անունը հրապարակելուն:




Լրահոս