Armenian text to speach

Հայկական ու ադրբեջանական կողմերը կրկին միմյանց են մեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չնայած հայ-ադրբեջանական ակտիվ շփումներ են, սակայն փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Եվ սա այն դեպքում, երբ արդեն տեղի են ունեցել Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցությունները, իսկ այս շաբաթ էլ արդեն Մոկսվայում նախատեսված է հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը:

Իսկ այժմ խոսենք փաստերով. Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եւ դատապարտել  Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը եւ կոչ էր արել Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից։ Պատասխան հայտարարությունը եւս չի ուշացել եւ արդեն ադրբեջանական կողմն է Երեւանին խորհուրդներ տվել՝ ասելով, թե «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։

Հայկական կողմը նաեւ կարծում է, թե  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանացնի։ Եվ այս փոխադարձ մեղադրանքներն հնչում են այն դեպքում, երբ սահմանին մեկ անգամ արդեն ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են:

Ն.Հ.




Լրահոս