Երևանի Հանրապետության Հրապարակի շատրվանների վերանորոգման համար քաղաքային իշխանոթյունը մտադիր է ծախսել 675 000 եվրո գումար: Ի դեպ, այս գումարի չափը նախնական տվյալներով է և չի բացառվում, որ այն փոփոխվի, այսինքն կամ ավելանա կամ պակասի: Ըստ քաղաքապետարանի՝ Հանրապետության Հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը գտնվում է տեխնիկապես վատ վիճակում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ
այն պարբերաբար խափանվում է և չի բացավում, որ դրա շահագործումը յուրաքանչյուր պահի դառնա անհնարին:
Նշենք, որ Հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը տեղադրվել է 2011 թվականին Aquatique-show կազմակերպության կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերության աշխատանքային խումբը 2020 թվականին նախնական հետազոտություն է անցկացրել և պարզել, որ գունաերաժշտական համակարգի սարքավորումները, պահեստամասերը տեխնիկապես վատ վիճակում են:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 675 000 եվրոյից միայն 386 000 եվրոն կծախսվի վնասված մալուխները նորով փոխարինելու, լուսարձակների տեղադրման համար:
Լուսադիոդային տեսապրոյեկտորի համար կհատկացվի 62100 եվրոին համարժեք դրամ, զում-օբյեկտիվի համար՝ 3600 եվրո, լազերային լյումինոֆորի համար՝ 46500 եվրո:
Իսկ սարքավորումների բեռնափոխադրման համար՝ 5000 եվրո: Նշենք, որ մաքսային ձևակերպման ժամանակ նախատեսված վճարումները նախնական տվյալներով 160000 եվրո է:
Իսկ մասնագետների այցի հետ կապված ծախսերը (ավիատոմս, կացություն, մասնագետների վարձատրություն) 8000 եվրո են:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ խափանված DVD պրոյեկտորի փոխարեն տեղադրվելու է նոր DVD պրոյեկտոր՝ ջրային էկրանին տեսահոլովակներ ցուցադրելու համար:
Ս.Հ.