ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության ակցիաներին մասնակցելու հետևանքը. առաջին գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը դատարան է ուղարկել ընդդիմության ակցիաների արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց մասով քրեական գործերը: Մասնավորապես, Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում մի խումբ անձանց հետ մասնակցելով քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի երթին, Երևան քաղաքի Սարյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի դիմացի հատվածում՝ փողոցի երթևեկելի գոտում, դիտավորությամբ խախտել է հասարական կարգը, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ նշված վայրում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, կոչումով ավագ Հրաչիկ Աշոտի Հովհաննիսյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, վերջինիս նկատմամբ գործադրել է նրա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Ք.Մ




Լրահոս