Քիչ առաջ հայտնի դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրված թեկնածուների անունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ վարչության անդամ հրաժարվել է դառնալ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Նազելի Բաղդասարյանն էլ վերջին պահին չի առաջադրվել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արուսյակ Ջուլհակյանն էլ պայքարում է ՔՊ վարչությունում 2-րդ կինը լինելու համար:
Իսկ ահա Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նույնպես չի առաջադրվել:
Հետաքրքրական է նաև, որ ՔՊ-ից կտրված Մխիթար Հայրապետյանն անակնկալ կերպով թեկծածություն է առաջադրել: