Ալբանիայում կանցկացվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համագումարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կձևավորվի կազմակերպության, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների նոր ղեկավար կազմը: IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 և փոխնախագահի՝ 33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը և միջազգային օլիմպիական կոմիտեն, որոնք պետք է պահպանեն ընտրական կանոնակարգը: