«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:00-18:00, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: