Մեքենան ընկել է առվի մեջ, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին, ժամը 04։54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս