
Հունիսի 2-ին N զորամիավորումում անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման, այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու բարելավել զբաղեցրած դիրքերը։