ԵՄ-ի կողմից համաձայնեցված մասնակի էմբարգոյի հետևանքով՝ Սլովակիայում միակ նավթաքիմիական գործարանը և Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ «Սլովնաֆթ»-ը, ութ ամսից չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է հունիսի 2-ին գործարանի տարածած հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության, գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։