
Այսօր 16:00-ին Ազգային ժողովին նախատեսված է արտահերթ նիստ: Նիստը նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները, սակայն իշխանական ՔՊ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել այդ նիստին:
Նիստին զուգահեռ Ազգային ժողովի դիմաց լինելու է բողոքի ակցիա եւ արդեն խորհրդարանի շենքում մանրակրկիտ պատրաստվում են այդ իրադարձություններին: ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Ազգային ժողովի այգում կրկին լուսաձայնային նռնակներ են տեղադրվել, իսկ ներսում էլ ուժեղացված հսկողություն է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի շենքի բակում վերջերս, նաեւ նախորդ տարի, նույնպես տեղադրվել են «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ: ANTIFAKE լրատվականն օրերս անդրադարձել էր այդ նռնակների դեպքին՝ նհշելով, որ դրանք արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Իհարկե, դրանց կիրառումը բազմահազարանոց հանրահավաքներում ու երթերում, որտեղ կան բավական թվով անչափահասներ եւ հղի կանայք, անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ