ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտությունների թեկնածուն ե՞րբ իրավունք ունի ղեկավարելու թեկնածուական ատենախոսություն:Արմեն Սաֆարյան, 29 տարեկան, լեզվաբանՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ շիֆրով թեկնածուն պաշտպանել է իր ատենախոսությունը, այդ ուղղությամբ գրվող թեկնածուական ատենախոսություն էլ կարող է ղեկավարել: Միայն թե դրա համար 15 գիտական հոդված պետք է ունենա, որից հետո նոր միայն իրեն համալսարանում կներկայացնեն գիտխորհրդին` երաշխավորելով ատենախոսության ղեկավարումը: Այնուհետեւ բուհի գիտխորհրդից ուղեկցող նամակը, գիտաշխատությունների ցանկն ու նիստին դրված քաղվածքը կներկայացնեն Բարձրագույն որակավորման հանձնաժողով: Եւ կրկնենք` պարտադիր պիտի ունենա 15 գիտական հոդված:ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս դարձյալ թարմացվեցին խոսակցությունները Հայաստանում տարբեր առարկաների գծով պաշտպանվող թեկնածուական ատենախոսությունների` այլալեզու գրականությունից թարգմանված լինելու վերաբերյալ: Ինչ խոսք, ինտերնետը եւ հատկապես ռուսալեզու գրականության առատությունը նման հնարավորություն տալիս են, սակայն բուհն ատենախոսությունների «տեղայնացումը» վերահսկելու հնարավորություն չունի: Ու թեեւ մեր ժամանակներում 15 գիտական հոդված հրապարակելն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, այսուհանդերձ, ավելի նախընտրելի է նոր-նոր գիտության թեկնածու դարձած ղեկավարի աջակցությամբ ատենախոսություն պատրաստելը, քան դրանց ուղղակի թարգմանությունները:




Լրահոս