
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Նիստը կգումարվի 2022 թվականի հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: