ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումն այժմ հնարավոր է դիտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում:

 

Մեկ գործողությամբ դրաման բեմադրել է Արթուր Սարիբեկյանը, որի խոսքով՝ ստեղծագործության մեջ տեսել է այն, ինչ ցանկացել է փոխանցել թատերասերներին:

«Այս բեմադրությամբ ուզում ենք ասել, որ պետք է ապրել, ապրել, ապրել, ժամանակ չկորցնել ու ասել, որ սիրում ես»,- նշում է ռեժիսորը:

Խոսելով Հ. Պարոնյանի անվան թատրոնում առաջին անգամ աշխատելու մասին՝ Սարիբեկյանն ասում է, որ դերասանական խումբն անասելի հետաքրքիր է, պլաստիկ, իսկ թատրոնն էլ գաղափարներն իրականացնելու ու կայացած աշխատանքը ներկայացնելու հնարավորություն է տալիս:

Ներկայացման մեջ զբաղված են Մարիամ Ղազանչյանը, Ռոբերտ Ղամբարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ավո Խալաթյանը, Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը: Նկարիչն է Մարիամ Մուրադյանը:

Հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից՝ 24-ամյա Վերոնիկան որոշում է ինքնասպան լինել եւ մեծ քանակությամբ քնաբեր է ընդունում: Մինչ դեղը կներգործեր, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը եւ որոշում է գրել պատասխանը։

Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան եւ ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար։ Սկզբնական շրջանում Վերոնիկային զբաղեցնում է միայն այն միտքը, թե որտեղից հաբեր գտնի, որ, այնուամենայնիվ, վերջ տա կյանքին…

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության՝ 07.03.2003թ. N217-Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն՝ մշակվում է «Ալեքս ֆիշ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով դրենաժային համակարգից 112.0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից-18-ը, դիմել ջրային ռեսուրսների կառավարման  եւ պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա  2022 թվականի հունիսի 6-ին՝ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, որը նախորդ երկու մրցաշրջանը վարձակալությամբ հանդես է եկել իտալական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Վարձակալության պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին, եւ 29-ամյա խաղացողը պետք է վերադառնա արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավոր թիմ, եթե կողմերը չհասնեն համաձայնության։ «Յուվենտուսը» Մորատայի տրանսֆերի համար առաջարկել է 20 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել իսպանական ակումբից, քանի որ վարձակալության պայմանագրով նախատեսված է, որ «Յուվենտուսը» կարող է այս ամռանը Մորատային ձեռք բերել 35 միլիոն եվրոյով:

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականում շնորհավորել են տիտղոսների եւ Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։ Ֆրանսիայի հավաքականը սկսել է մարզական հավաքը Ազգերի լիգայի հանդիպումներից առաջ։ Թիմային ընթրիքից առաջ Բենզեմային ողջունել եւ շնորհավորել են հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը, խաղացողներ Կիլիան Մբապեն, Ռաֆայել Վարանը, Անտուան Գրիզմանը, Նգոլո Կանտեն, մյուսները։

 




Լրահոս