ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կբացվի դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Ծիծեռնակաբերդի խճուղի տանող այս ճանապարհահատվածը փլուզվել է մայիսի 20-ին: Պատկան մարմինները խոստանում էին, որ Ծիծեռնակաբերդի խճուղին, կվերաբացվի երկու շաբաթից, սակայն ինչպես տեսնում եք այն չի վերաբացվել, իսկ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը այժմ խոստանում է հինգ օր հետո ավարտել շինարարությոuնը:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ճանապարհատվածի վերանորոգման աշխատանքներին, նշեց, որ դրանք գտնվում են նախավերջին փուլում: Արդեն ավարտվել է հեղեղատար համակարգի վերակառուցումը: Այսօր նախատեսված է ավարտել գազատար խողովակների վերակառուցման, նոր խողովակների տեղադրման եւ միացման աշխատանքները:

Մեր զրուցակցի խոսքերով, ճանապարհահատվածի նորոգումից հետո քաղաքային իշխանությունը մտադիր է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնել չափագրման աշխատանքներ: Թե ինչն է ճանապարհահատվածի փլուզման պատճառը քաղաապետի խորհրդականը դժվարացավ ասել:

Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզմանն անդրադարձել էր նաեւ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ դեռ փլուզումից առաջ նախազուշացրել էր այս հատվածում կառուցապատման վտանգավորության մասին։ Իսկ նշված հատվածում բնակելի թաղամաս է կառուցում «Սահակյան շին» ընկերությունը:

Ճանապարհահատվածը նորոգող ընկերության ներկայացուցիչը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նորոգման աշխատանքների 80 տոկոսն արդեն արված է:




Լրահոս