Լավ լուր վարորդների համար․ Ծիծեռնակաբերդի խճուղու «երկրորդ գիծը» կվերականգնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգել էին, որ «Ծիծեռնակաբերդի խճուղու քանդված-վերանորոգված հատվածից վերև ընկած ճանապարհահատվածում՝ դեպի համալիր բարձրացող ճանապարհին, տեղի են ունենում հերթական քանդումները, տեղը բանուկ չէ, մարդկանց աչքից վրիպում է, սակայն անհարմարություններ են առաջացնում քաղաքացիների մոտ», որին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը ArmLur.am-ի հետ զրույցում տվել էր պարզաբանում:

Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ArmLur.am-ին հավելյալ տեղեկացրին, որ ստեղծված անհարմարությունը ժամանակավոր է.


«Քաղաքապետարանը և տեղի ունեցած փլուզմանը հարակից տարածքում բազմաբնակարան շենք կառուցող ընկերության՝ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ մինչև այս տարվա վերջ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը իր հաշվին վերանորոգելու է ճանապարհի այդ հատվածը՝ վերականգնելով երկրորդ շարք կամ «երկրորդ գիծ» կոչվածը, այսինքն վերականգնելու է ամբողջությամբ այդ փլուզված հատվածը, որպեսզի Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկությունը այլևս չծանրաբեռնվի: Նրանք շերտ առ շերտ վերականգնելու են փլուզված հատվածը, հետագայում լուսավորության ցանցն ապահովելու նպատակով:
Սրան զուգահեռ՝ կառուցապատման վայր տանող ճանապարհ է լինելու, որպեսզի քաղաքացիները և բնակիչները կարողանան այդ հատվածով գնալ իրենց շենք:
Մինչև տարվա վերջ այս ժամանակավոր անհարմարությունները, որոնց պատճառը վերանորոգման աշխատանքներն են, անպայման կվերանան»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս