
Հունիսի 11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում անցկացվող «Ու Տրոիցի» ( «У Троицы») միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կներկայացվի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի «Շերանիկ» բեմադրությունը։
Թատրոնից տեղեկացնում են, որ այս տարի փառատոնի ժյուրիի անդամ է նաև Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«У Троицы» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է հունիսի 3-11-ը։