
Կազմավորման տարեդարձի առթիվ օրերս հանդիսավոր միջոցառում է անցկացվել N զորամասում։
Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և բարձր պատրաստության համար։ Զորամասի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։