Գևորգ Ղազարյանը`«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Եվրոպական մի շարք ակումբներում. դրանք են Դոնեցկի «Մետալուրգ»-ը, Կարագանդայի «Շախտյոր»-ը, որի հետ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոս»-ը, պորտուգալական «Մարիտիմու»-ն, հունական «Կեռկիռա»-ն, Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ը, պորտուգալական «Շավեշ»-ը և հունական «Լամիա»-ն:

Ղազարյանը հանդես է եկել Հայաստանը ներկայացնող «Փյունիկ» և ներկայիս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներում: 7 անգամ դարձել է Հայաստանի Առաջնության չեմպիոն , 2-անգամ Հայաստանի Գավաթակիր և 1 անգամ Հունաստանի չեմպիոն: Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 14 գոլ:




Լրահոս