
Հունիսի 7-ից 8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:
Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
Ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։