
Հունիսի 10-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հերթափոխ:
Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։
Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։