ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու իշխանությունը հետ կանգնեց սեփական որոշումից. ծանր վիրավորանքի համար ճաղերի հետևում չեք հայտնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ իշխանությունը հետ է կանգնում իր որոշումից եւ այսուհետ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն չի լինի: Այդ երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնող նախագիծն ընդունվել էր նախորդ տարվա հուլիսին՝ ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ եւ հասցրել էր մեծ աղմուկի առիթ դառնալ ու քննադատության ենթարկվել միջազգային կառույցների կողմից:

Խնդիրը, որն ամենաշատն էր բարձրաձայնվում, օրենքի նախագծում կիրառվող եզրույթների որոշակիությունն էր, այսինքն, ինչպե՞ս և ի՞նչ հիմքերով են դատավորները որոշելու, թե հնչեցված արտահայտությունը ծայրահեղ անպարկեշտ է կամ վիրավորանք է, թե ոչ։

Մինչ այս անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող էր պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով. այժմ կգործի միայն տուգանքը՝ 3 մլն դրամի չափով:

Եվ չնայած այս օրենքի պատճառով շատերն են արդեն ենթարկվել պատասխանատվության, սակայն Հայաստանում գործող դեսպանները, միջազգային կառույցներն ամեն առիթով բարձրաձայնում էին այս կարգավորման անթույլատրելիության մասին: Ահա և հերթական նախաձեռնությունը, որից իշխանությունները հետ կանգնեցին:

Մնանրամասները՝ տեսանյութում




Լրահոս