
«Դիմադրություն» շարժումը հայտարարել է վաղվա բողոքի գործողությունների մասին։
«Հունիսի 11-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կմեկնարկի աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ բողոքի ակցիան»,- նշված է շարժման հայտարարությունում։
Ավելի ուշ՝ 21.30-ին Ֆրանսիայի հրապարակում կանցկացվի մշակութային երեկո՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ։