Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում։

Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։

ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Քոթանջյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:




Լրահոս