
Ազգային ժողովի խորհրդի նիստում այսօր մի քանի որոշումներ կկայացվեն, որով փոփոխություններ կկատարվեն բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերում: Բարեկամական խմբերի կազմում մասնավորապես Անուշ Բեղլոյանին են փոխարինելու այլ պատգամավորով: Ինչպես հայտնի է, վերջինս հանդիսանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ եւ նրան բարեկամական խմբերում կփոխարինեն այլ պատգամավորներ: Օրինակ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբում նրան կփոխարինի Հակոբ Ասլանյանը, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբում՝ Արսեն Թորոսյանը՝ դառնալով խմբի ղեկավար: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում նրան կփոխարինի Գայանե Եղիազարյանը, որը պատգամավորական մանդատը ստացել է հենց նրա փոխարեն:
Բացի այդ, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) «Անուշ Բեղլոյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում էլ Գեւորգ Պապոյանը:
Ն.Հ.