Քաղավիացիայի կոմիտե հյուր գնացած «սիրուն աղջիկը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղավիացիայի կոմիտեի արդեն նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը սրտաճմլիկ ուղերձով հրաժարականի դիմում է գրել: Հրաժեշտի երկարաշունչ տեքստի մեջ Էդմոն Մարուքյանի ասած «սիրունիկ աղջիկը» խոսում է ինչ-ինչ ձեռքբերումների մասին, որոնք երևի միայն ինքն է տեսել, այն էլ՝ հեռավոր Դանիայից: 4 տարի պաշտոնավարման մեծ մասը եվրոպաներում է եղել, երկու տարին՝ ֆիզարձակուրդի մեջ: (2020-ին ու 2021-ին են ծնվել նրա զավակները):

Ստոկհոլմում կրթութություն ստացած Ռևազյանը, որ Հայաստան եկավ (կամ Փաշինյանի իշխանության հրավերով եկավ) 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, թվում էր՝ «հեղափոխական» բարեփոխումներ կանի ոլորտում, եվրոպական գիտելինքներն ի նպաստ ոլորտի զարգացման, կապերը՝ օդային նոր հորիզոններ բացելու համար կկիրառի: Ձեռքբերումը սակայն օտարների կողմից շահագործվող ու տնօրինվող «ազգային» ավիափոխադրողի առջև կանաչ լույս վառելը եղավ:

Ռևազյանի հրաժեշտի տեքստերի ամեն հատվածին մեկիկ-մեկիկ կարելի է անդրադառնալ, բայց առավել քան հետաքրքրիր է ազգային ավիափոխադրողի հատվածը, որ նա որպես իր ամենակարևոր ձեռքբերում է համարում: Արաբներին պատկաող ընկերության կողմից շահագործող ավիափոխադրողը «ազզգային» անունն են տվել, այն դեպում, երբ դրա ո՛չ սեփականատերերն են հայեր, ո՛չ էլ լեզունն է հայերերենը: Ի դեպ, Ռևազյանը նույնպես հայերեն դժվարությամբ է խոսում, կարծում եմ՝ նաև լեզվամտածողությունը հայերերն չէ: Ինչ վերաբերում է մեզ՝ լրագրողների հետ շփումներին, ապա դրա մասին անիմաստ է խոսել: Իշխանափոխությունից հետո հաճախ էր մամուլի ասուլիսներ հրավիրում, ոգևորիչ հայտարարություններ անում: Կարճ ժամանակ անց նրա ոչ միայն հարցեր տալն էր դժվար, այլ առհասարակ կապի դուրս գալն էր անհնարին. ոչ զանգերին էր պատասխանում, ոչ էլ՝ հաղորդագրություններին:

Իր պաշտոնավարման մեծ մասը Դանիայում անցկացրած «սիրուն աղջկա» ձեռքն ինչ-որ մեկն ասես գեղեցիկ շարադրանք էր տվել ու ասել՝ «դուխով» հրապարակի: Ինչևէ, հուսանք Քաղավիացիայի կոմիտե հյուր գնացած Ռևազյանը հյուրի կարգավիճակով այլ պաշտոնի չի նշանակվի:

Սևակ Վարդումյան




Լրահոս