ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Սմբատի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2015-2018թթ. ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ հեղինակազրկվել է պետական կառույցի բարի համբավը:
Կարինե Սմբատի Դանիելյանը ի պաշտոնե տեղյակ լինելով 27.12.2006թ.-ին Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանի կողմից հիմնադրած «Արմավիր-Դար 21» բարեգործական հիմնադրամի մասին, հիմնադրամի մուտքերն ապահովելու նպատակով իր իրավասության սահմաններում, այն է` կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, ինչպես նաև համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունները, 2015-2018թ ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն համայնք-ներից ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելու, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանից իր իրավասության սահմաններում առարկություն չներկայացնելու համար քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծելով նշված գործընթացների հետ կապված օրինական վճարումներ կատարելու վերաբերյալ, նրանց տրամադրել է <Արմավիր Դար 21> հիմնադրամի 16009016174800 հաշվեհամարը, ուղղորդել կատարել 30.000-150.000 ՀՀ դրամ վճարումեր և բանկային փոխանցման կտրոնները տրամադրել իրեն: Արդյունքում 2015-2018թթ ընթացքում թվով 12 քաղաքացիներ <Արմավիր Դար 21> հիմնադրամին են փոխանցել ընդհանուր 880.000 ՀՀ դրամ գումար, մասնավորապես 2015թ. հուլիսի 31-ին Ասատուր Բայրամյանը նշված հաշվեհամարին է փոխանցել 100.000 ՀՀ դրամ, 2016թ ապրիլի 13-ին Սուրեն Աբրահամյանը 100.000 ՀՀ դրամ, 2017թ հունվարի 9-ին Արամ Կարապետյանը 30.000 ՀՀ դրամ, 2017թ փետրվարի 1-ին Պարգև Հասրաթյանը 100.000 ՀՀ դրամ, 2017թ փետրվարի 10-ին Հայկանուշ Կարապետյանը 50.000 ՀՀ դրամ, 2017թ մարտի 2-ին Համլետ Մարտիրոսյանը 50.000 ՀՀ դրամ, 2017թ մայիսի 20-ին Արթուր Միրզոյանը 50.000 ՀՀ դրամ, 2017թ հունիսի 20-ին Դավիթ Կարապետյանը 100.000 ՀՀ դրամ, 2017թ հուլիսի 3-ին և հուլիսի 27-ին Գևորգ Ստեփանյանը ընդհանուր 150.000 ՀՀ դրամ, 2017թ նոյեմբերի 2-ին Կարեն Ասատրյանը 50.000 ՀՀ դրամ, 2018թ մարտի 27-ին Հոռոմսիմ Ասլանյանը 50.000 ՀՀ դրամ և 2018թ ապրիլի 9-ին Աշոտ Սիմոնյանը 50.000 ՀՀ դրամ:
Այսինքն` Կարինե Սմբատի Դանիելյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ք.Մ