Հուլիսի 1-ից տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի` վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում:

Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։

– Նոր օրենքի կիրառումն, անկանխիկ գործարքների ծավալը մեծացնելուց զատ, կնպաստի նաև անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։ Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուներին և նպաստառուներին հուլիսի 1-ից իրացնել անկանխիկ գործարքներ կատարելու իրենց իրավունքը՝ հաջորդ ամիս ստանալով 10% հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամ)։




Լրահոս