Սոցապը բանկերի մի մասին է գումար տվել. նպաստառու մայրերը` փաստի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքում գտնվող ծնողնորից:

Բանն այն է, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` մինչև երկու տարեկան երեխայի նպաստի վճարման գործընթացը մեկնարկել է մարտի 10-ից: Սոցապնախարարությունն այս հարցում դրսևորում է խիստ կամայական վերաբերմունք. ստացվում է, որ պետությունը ֆինանսավորել է մի քանի բանկերի, իսկ մյուս բանկերի փոխանցումները մնացել է օդից կախված:

Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով 114 թեժ գծից փոխանցել են, որ վճարումները կլինեն հաջորդ շաբաթվա վերջին` ուրբաթ օրը, մինչդեռ «Ժողովուրդ»օրաթերթը այս հարցով օրեր առաջ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից տեղեկացրել էին, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում այս հարցը ևս կկարգավորվի:

Ըստ տրամաբանության առաջիկա 1-2 օրն արդեն անցել է, իսկ կարգավորում, փաստորեն, չի եղել:

Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 1-ից նպաստի գումարը չափը փոփոխվել է` 28.500-ից դառնալով 31.500 դրամ: Մնում է կարծել, որ ըստ պատասխանատու մարմինների ղեկավարների` նպաստի փոփոխության ավելացումը (3000 դրամ) ահռելի մեծ թիվ է, և կարելի է նման փնթի աշխատելաոճ դրսևորել:

Զավեշտալի է, որ ըստ Սոցապնախարարության ֆինանսավորման որոշ երեխաների խնամք պետք է, որոշներին` ոչ:
Ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն նման անկազմակերպ ու փնթի գործելաոճով է խթանում ծնելիության աճը մեր երկրում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս