ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դատավորների դիմումները չի ընդունում:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դատարանների միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը առողջական խնդիրների մասով արձակուրդ գնալու համար դիմում է ներկայացրել ԲԴԽ, ինչպես նաեւ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Ալեքսանդր Ազարյանի դիմումը հրաժարվում է ընդունել: Իսկ ինչու՝ այս հարցի պատասխանը անձամբ փորձեցինք պարզել Տիգրան Սահակյանից, սակայն վերջինս նիստի էր:

Ք. Մ.




Լրահոս