Զինծառայողներն իրականացրել են անհատական եւ խմբային կրակային վարժություններ. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ: Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս