Armenian text to speach

Դիարբեքիրում բազմաթիվ լրագրողներ են կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։

Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար է լռեցնել», «Դիմանալով, դիմադրելով հաղթելու ենք» կարգախոսեր։




Լրահոս