Armenian text to speach

Անցկացվել են հրամանատարական հավաքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 20-ին հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ։

Հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։

Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։




Լրահոս