Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 20-ին ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին:

«Սփյուքում ապրող մեր հայրենակից Լևոն Քիրաջյանն ավելի քան 30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել Կարեն Առաքելյանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բարեկամների հարենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նման մարդկանցով է հայրենիքը կանգուն:

Բարերարների ներդրումը բարձր են գնահատել նաև Արցախի 3-րդ ու գործող նախագահները: Լևոն Քիրաջյանի՝ բացառիկ հայի մասին Վրեժ Սարուխանյանը գիրք է հեղինակել «Բացառիկը» վերնագրով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամեն ամիս ուրախությամբ եմ նվիրատվություն իրականացնում՝գիտակցելով, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում հայրենիքի զարգացմանը: Մենք բոլորս պարտավոր ենք ուժերի ներածի չափով կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին»,- ասել է Լևոն Քիրաջյանը:




Լրահոս