Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թովմասյանը հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։

Հիշեցնենք նաև, որ ArmLur.am-ը գրել էր, որ Թովմասյանի հրաժարականի գլխավոր պատճառը առողջական խնդիրներն են. մտերիմների շրջանում Արթուր Թովմասյանն ասել է, որ այն էլ այս գերլարված իրավիճակում՝ ուժերը չեն ներում այլևս պաշոնավարումը շարունակելու համար:
Այս պահին Արցախում բուռն քննարկումներ են ԱԺ նոր նախագահի մասով:

Ինչպես ArmLur.am-ի Արցախի աղբյուրներն են նշում՝ Արայիկ Հարությունյանի սրտի թեկնածուն Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որի հետ այս ընթացքում բանակցություններ են վարում, սակայն Իշխանյանը իր վերջնական համաձայնությունը դեռ չի տվել:




Լրահոս