Երեկ հայտնի դարձավ, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը։
Գաղտնիք չէ, որ իշխանությունները ծրագրել են մինչեւ Երևանի ավագանու ընտրությունները, վարչական շրջաններում ղեկավարներ նշանակել այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան իրենց թեկնածուի` Տիգրան Ավինյանի համար ձայներ բերել։ Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի թեկնածու այժմ դիտարկվում է Գուրգեն Պողոսյանը։
Հետաքրքիր է, որ նա ժամանակին լծված էր ՀՀԿ ի համար ձայներ բերելու գործընթացին։ Իշխանությունների ընտրությունը կանգ է առել Գուրգեն Պողոսյանի վրա հենց այն պատճառով, որ վերջինս ավելի լավ է ճանաչում համայնքը, բնակիչներին եւ գիտի, թե ինչպես օգտակար լինել ընտրությունների ժանանակ։ Այս պահին հավանական թեկնածուն նա է, սակայն վերջնական որոշում կայացված չէ։
Ն.Հ.