ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչով է զբաղված Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, երբ քանդված բակերն այդպես էլ չեն նորոգվում. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգ 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակիչները ահազանգում են՝ պատմելով, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իրենց բակը քանդել են և վերանորոգման ոչ մի աշխատանք չեն իրականացնում: Բնակչի խոսքով՝ արդեն անհնար է բակ, առավել ևս մուտք մտնել.

«Ամռանը մեր բակը քանդեցին՝ ասելով, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանալու և ամբողջովին այն կկառուցեն, սակայն ոչ մի բան չարեցին, ամբողջ ամառ անցավ փոշու ու կեղտի մեջ, իսկ հիմա արդեն անձրևներ են և  բակ մտնել հնարավոր չէ: Մեզ ամբողջ ամառ թաղապետը ու կոմունալ բաժնի պետը խաբեցին, պահանջում էինք, որ արագացնեն էլ հնարավոր չէր, ինչքան պետք է փոշու ու կեղտի մեջ ապրենք, ամեն օր խաբում էին ասում շուտով կլինի, ոչինչ էլ չարեցին, թաղապետարանի թեժ գիծ էլ եմ զանգել, խաբեցին ու չարձագանքեցին»,- պատմում է բնակիչներից Ռոզա Սարգսյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել տվյալ վարչական շրջանի թաղապետի Արմեն Մհերյանի հետ։ Պարզվում է բնակիչները բողոքը և պահանջը շատ ճիշտ է անգործությունից այնքան են հոգնել, որ ոչ մի հեռախոսազանգի չեն պատասխանում, կամ էլ ընդհանրապես չեն արձագանքում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս