Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի նոր զուգերգի տեսահոլովակն անհետացել է YouTube-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի նոր զուգերգը՝ «Սեր չկա»-ն, անակնկալ ձեւով արդեն երկու օր է, ինչ անհետացել է  երգիչների յութուբյան պաշտոնական էջերից: Սակայն մինչ այսօր նրանցից որեւէ մեկը այդ առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել թե՛ Օքսիի, թե՛ Սուպեր Սաքոյի հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց զրուցել նրանց հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս