
Ինչպես արդեն գրել էին, որ Փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի նոր զուգերգը՝ «Սեր չկա»-ն, անակնկալ ձեւով արդեն երկու օր է, ինչ անհետացել է երգիչների յութուբյան պաշտոնական էջերից: Սակայն մինչ այսօր նրանցից որեւէ մեկը այդ առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Օքսի Ավդալյանի պրոդյուսեր Գեւորգ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց .«Անկեղծ ասած, ես չեմ զբաղվում յութուբյան ալիքով, միայն Օքսիից տեղեկացել եմ, որ ինչ-որ բողոք է եղել, որի արդյուքում էլ արգելակվել է տեսահոլովակը: Այս պահին փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրը»:
Պրոդյուսերի խոսքով՝ յութուբը այն հարթակն է, որ անկանխատեսելի է նման դեպքերում: