ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ մենք պետք է տարածքային խնդիրը լուծենք․ Ղարիբաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին, ասել է, որ դրա համար Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրներ լուծի։ Հաղորդում է aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով՝ հասկանալի է որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն Վրաստանի ցանկությունը չէ։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր անդամ երկրների միջև՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելու համար։

«Մենք հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի։ Մենք պետք է նախ լուծենք այս հարցը, ապա դառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Այս կարծիքին են մեր եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրները»,- ասել է Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։

Ըստ Ղարիբաշվիշիի` Վրաստանի տարածքային խնդրի լուծումն ինքը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:




Լրահոս