ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ռուս-ադրբեջանական խմբի հանդիպում. ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մինչեւ այժմ էլ հունիսի 4-ին էր տեղի ունեցել հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։

Մյուս բոլոր հատվածներում հրապարակված հաղորդագրությունները նույն են, ուր նաև նշված է, թե հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս