
Այսօր 46 տարեկանում մահացել է ռուսական երգարվեստի ներկայացուցիչ Պիեռ Նարցիսը: ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ նրա կնոջ՝ Վալերյա Կալաչևայի Instagram-ի էջից:
Կինը չի հայտնել, թե ինչն է եղել ամուսնու մահվան պատճառը:
Նշենք, որ Նարցիսը ռուսական Առաջին ալիքի «Фабрика звезд» հաղորդաշարի մասնակիցներից էր: Նրան լայն ճանաչում էր բերել «Шоколадный заяц» երգը, որ հետագայում հիթ էր դարձել:
Հավելենք, որ նա ծագումով կամերունցի էր:
Ս.Վ.