Ազգային ժողովում վաղը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների թեմայով լսումներ են հրավիրված: Նախաձեռնողը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է: ArmLur.am-ը խորհրդարանաի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ փոփոխությունների նախաձեռնողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են, առաջարկում են իջեցնել խորհրդարանական ընտրությունների համար սահմանված անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար սահմանելով 4, դաշինքների համար՝ 8 տոկոս, նախկին 5 և 10 տոկոսների փոխարեն:
«Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի՝ կուսակցության դեպքում՝ 4 տոկոս, մինչեւ երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 8 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ»,- ասվում է փոփոխության մեջ:
Ս.Վ.