ՔՊ-ն առաջարկում է փոփոխել ԱԺ կանոնակարգը. ո՞ւմ կտրվի անդրանիկ նիստը վարելու իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություներ մտցնել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի մեջ՝ աաջարկելով խմբագրել նոր գումարվող խորհրդարանի անդրանիկ նիստի անցկացման առաջին իսկ կետը: ArmLur.am-ն ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ նոր գումարված ԱԺ-ի առաջին նիստը նախագահելու է կառավարող խմբակցության տարիքով ավագ պատգամավորը:

«Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է կառավարող խմբակցության (կոալիցիայի անդամ) տարիքով ավագ պատգամավորը»,- ասված է փոփոխության մեջ:

Ստացվում է՝ այսուհետ նոր գումարվելիք խորհրդարանի անդրանիկ նիստը ոչ թե Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է վարելու, որ կարող է նաև ընդդիմության ներկայացուցիչ լինել, այլ միայն կառավարող ուժի ամենատարեց ներկայացուցիչը:

Ս.Վ.




Լրահոս