
Հունիսի 22-ից մեկնարկած ճամբարային հավաքների շրջանակում N զորամասի հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ:
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները։
Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։