
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։