ՖՈՏՈ. Հանգիստս պատկերացնում եմ միայն ամուսնուս հետ. երգչուհի Մագա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից: Երգչուհի Մագան  ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց ամառային հանգստի պլանների մասին:

Եգչուհին այս տարի պատրաստվում է ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, եւ երկրի սահմանների դուրս հանգիստը պլանավորելու ծրագրեր  դեռ չունի:

«Անկեղծ կլինեմ, ես շատ հաճախ չեմ հանգստանում, պատճառը՝ ծանր գրաֆիկով աշխատանքս է, բայց մի քանի օրով անպայման կգնամ հանգստի: Հայաստանի ցանկացած վայր, բնություն ինձ համար սիրելի է, իսկ արեւի ճառագայթներից ես խուսափում եմ: Երկրից չեմ մեկնում հանգստի զուտ ժամանակի սղության պատճառով, եւ իմ հանգստի համար աշխատում եմ գումար չխնայել: Կարծում եմ հանգստի համար այնքան էլ կարեւոր չէ գումարային մեծ ծախսեր, կարեւորը, որպեսզի լիարժեք հանգստանալն է»,-ասաց նա:

Մագայի խոսքով՝ Հայաստանում մի քանի օրվա հանգիստն այնքան էլ թանկ չի լինի:

Իսկ երգչուհին իր ամառային հանգիստը պատկերացնում է միայն  ամուսնու հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս