
Հունիսի 24-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման և զբաղեցրած դիրքերի բարելավման գործողություններ։
Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։