Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «FLYONE ARMENIA» ընկերությունից:
«Նշենք, որ Երևան – Ստամբուլ – Երևան, Երևան – Փարիզ – Երևան և Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերն իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», – հայտնում են ավիաընկերությունից:
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝
– Թռիչքի ամսաթվի փոփոխություն;
– Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ. միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;
– չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։