FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:




Լրահոս